Խնկի մանր բյուրեղները թոքերով անցնում են օրգանիզմ և բուժում են մի շարք առողջական խնդիրներ

«Բարի գործերը մարդիկ միևնունն է մոռանում են»․Մայր Թերեզայի անչափ գեղեցիկ խոսքերը
1. Կարգուկանոնի մեջ պահեք Ձեր կյանքը, մարմինը, տունը, բիզնեսը և փողը: Մաքրությունը, կարգուկանոնը և կազմակերպվածությունը էական են առաջընթացի համար: Ամենակարևորը մաքրեք ինքներդ Ձեզ խանդից, չարությունից, նախանձից ու ագահությունից:

2. Խոսեք քիչ, լսեք շատ, սիրով վերաբերվեք շրջապատում տեղի ունեցող ամեն բանին։

3. Պարզ եղեք,ոգեշնչեք շրջապատին Ձեր իսկ երջանկություններով:

4. Ունեցեք կյանքում Ձեր առաքելությունը:Արեք նվազագույնը երեք բան, որ այս աշխարհը փոխեք դեպի դրականը:

5. Շատ սիրեք, այնպես ասես երբեք չեք տանջվել: Սովորեք ճանաչել չարը, մի վախեցեք նրանից:

6. Միշտ շնորհակալ եղեք Ձեր կյանքի համար: Դա ամենախորը մեդիատացիան է: Շնորհակալ եղեք ամեն օրվա համար, յուրաքանչյուր ձեռքբերման համար, մարդկանց համար, մարմնի համար, այն ամենի համար, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում:

7. Բարեգործությամբ զբաղվեք,եղեք համեստ և պատրաստակամ: Պետք չէ գնալ հեռու տեղեր մարդկանց օգնելու համար: Օգնեք Ձեր մտերիմներին, փողոցից մեկին, աշխատակիցներին:

8. Այն, ինչ պետք է Ձերը լինի, անպայման կլինի:

9. Տասը…քսան…հարյուր անգամ մտածեք, հետո պատասխանեք: Մի մտածեք, որ Ձեր խնդիրն անլուծելի է, սպասեք քառասունութ ժամ: Այդ ընթացքում շատ խնդիրներ ուղղակի վերանում են:
10. Մեդիտացիա արեք ու աղոթեք:

11. Մի կորցրեք բնության հետ կապը: Օգտագործեք բնական մթերքներ, ծաղիկներ տնկեք, պաշտպանեք կենդանիներին:
12. Կյանքին վերաբերվեք դրական հումորով:
«Եթե Դուք լավ եք վերաբերում մարդկանց,այնուհետև ես կարող եմ Ձեզ մեղադրել թաքնված հետաքրքրությունների ու նպատակների մեջ: Ինչ էլ, որ լինի շատ բարի եղեք: Մարդիկ կարող են Ձեզ ստել,բայց Դուք միևնույնն է արդար եղեք: Միշտ երջանիկ եղեք: Այդ ամենը Ձեր և շատ ուրիշ մարդկանց մեջ չէ, այն Ձեր ու Աստծո մեջ է մենակ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *