Հովհաննես Թումանյանի ստեղծագործության մոտիվներով նկարահանված «Գիքորը» ֆիլմի գլխավոր դերակատար Ալբերտ Ղուլինյանը պապիկ է դարձել:
Հիշեգնենք, որ Համբոն իր տղային՝ Գիքորին, տանում է քաղաք, որ այնտեղ աշխատի ու հնարավորինս կրթվի։ Տղային նա թողնում է բազազ Արտեմի տանը՝ որպես սպասավոր։
Նրա համար Գիքորի դերը մնաց որպես միակ վառ ու փայլուն կերպար, իսկ այլ դերերում դրսևորվելն ու հայտնի դերասան դառնալն Ալբերտի ու նրա ծնողների համար մնացին որպես անկատար երազանք:
Փոխարենը նա այսօր ուրախ է իր ծնողներով, ովքեր ողջ ու առողջ իր կողքին են, ուրախ է իր 19-ամյա տղայի հաջողություններով ու 2 աղջիկների ընտանիքներով:
Երջանկությունը համալրեց նաև աղջիկներից մեկի որդու՝ Արթուրի ծնունդը. նա պապիկ դարձավ:
Ալբերտը գրկել է նորածին փոքրիկին ու բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ է զգում, ասում է՝ դեռևս իրեն պապի դերում չի պատկերացնում, բայց ժամանակի հարց է՝ կընտելանա:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.