Գևորգ Կոստանյանին լավ իրավաբան համարողները թող անպայման դիտեն այս տեսանյութը…

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4 – ին Երեւանում ՝ իրավաբանի ընտանիքում:1995թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության առաջին կարգի խորհրդական: 1999թ.գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1999-2001թթ.ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2001 թվականի հունիսի 1-ին Գևորգ Կոստանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական 1.

Գևորգ Կոստանյանն ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն “ՀՀ Ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը” թեմայով ՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2002 թվականից Գևորգ Կոստանյանը դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, դոցենտ:

2003 թվականի հունվարի 15-ից մինչեւ 2004 թվականի մայիսի 13-ը Կոստանյանն աշխատել է արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում: 2004 թվականի մայիսից մինչեւ 2006 թվականի մարտի 14-ը Գեւորգ Կոստանյանը կրկին զբաղեցրել է արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը:

2004 թվականից ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն է մարդու իրավունքների եվրոպական դատարանում:2006 թվականին Գ. Կոստանյանը դասընթացներ է անցել Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանում

2006թ. մարտից մինչև 2008թ. Հուլիս Գևորգ Կոստանյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։ 2008թ. հուլիսի 2-ին նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական և միաժամանակ ՝ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ 2: 2011թ.հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *