Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Վերջին 20 ու ավելի տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր բացասական պրոցեսների և երևույթների պատճառը ՍՈՒՏՆ ու ԿԵՂԾԻՔն էր…
Նույն կեղծիքով և կեղծարարությամբ երկրում ընտրություն կեղծեցին, զավթեցին իշխանությունը, տարիներ շարունակ կեղեքեցին այս ժողովրդին, թալանեցին բյուջեն, քանդեցին պետական ինստիտուտները, ստով վտանգեցին ազգային անվտանգությունը, կեղծիքով ու կեղծարարությամբ վտանգեցին սահմանին կանգնած զինվորի կյանքը, մայրաքաղաքի կենտրունում հանուն արդարության պայքարող քաղաքացու կյանքը, անօթևան թողեցին 1000-ավոր քաղաքացիների, իսկ 1000-ավոր քաղաքացիններ ստիպված եղան լքել երկիրը…
Այդ ստի և կեղծիքի պատճառով էր երկրում հաստատվել ԳԱՂՋ մթնոլորտ, որի մասին բարձրաձայնեց անգամ քթերը ցողունային բջիջներ քաշած երկրի գերագույն գլխավոր մերժվածը:
Սակայն ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ տարիներ շարունակ երկրում ստով և կեղծիքով գաղջ մթնոլորտ ստեղծողները վերջ ի վերջո մերժվեցին բոլորի, դե գուցե ժողովրդի գերակշիռ մեծամասնության կողմից, արժանացան իրենց հասանելի գնահատականին, սակայն անգամ դրանից այնուհետև չխրատվեցին և այժմ այդ նույն ստով և կեղծիքով փորձում են պայքարել ներկայիս՝ լեգիտիմ իշխանությունների դեմ:
Այդ մարդիկ դեռ չեն խրատվել, չեն էլ խրատվի … սրանց տեսակի համար խորթ է այն ամենը, ինչ կատարվում է երկրում հեղափոխությունից հետո… Հա, հեղափոխությունը հենց այդ ստի և կեղծիքի դեմ պայքար էր… պայքար էր երկրում տիրող անարդրությունների դեմ…
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.