ԱԱԾ նոր Սենսացիոն բացահայտումները… Օրենքով Գողերին բռնում բաց են թողնում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Հայաստանի իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեմ պայքարի գործին:

Անգամ Վրաստանի փորձն ուսումնասիրելու համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական ու քրեագիտական գլխավոր վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը փետրվարի 23-26-ը գործուղվելու է Վրաստան (Թբիլիսի):

Խոսքը քրեական ենթամշակույթ կրող խմբի ու անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի մասին է։ Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվել է խորհրդարանի կողմից՝ 73 կողմ, 20 դեմ ու 15 ձեռնպահ ձայներով:

Նշենք, բայց, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չնայած ստորագրել էր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը:

Բայց ուղերձ էր հղել իշխանություններին ու դատական համակարգին այն մասով, որ օրենքում նախատեսված հասկացությունների գործնական կիրառումը պետք է լինի ամենայն պատասխանատվությամբ։

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *