Երևի թե չեն գտնվի մարդիկ, ովքեր չհիշեն «Մեր բակը» ֆիլմում Արամ Ասատրյանի հայտնի կատարումը։
Հիշեցնենք, որ «Մեր բակը» երաժշտական կատակերգությունը պատմություն է երևանյան մի տիպային բակի առօրյայից՝ իր ներքին մանր խարդավանքներով, փողոցային պարզաբանումներով, սիրային պատմություններով։
Կինոնկարի կերպարներից են շենքի լիազորը, որին բոլորն անհանգստացնում են իրենց անվերջ բողոքներով, ոչ մի լուր բաց չթողնող, բամբասկոտ հարևանուհին, ընթերցասեր ու մեծ գրողներից մեջբերումներ անող տաղտկալի և տարօրինակ ամուրին, անհաջողակ նկարիչը, բարեհոգի պաշտոնյան ու շատ ու շատ ուրիշներ։
Նրանց փոխհարաբերություններն այնքան էլ սովորական չեն, երբեմն՝ նույնիսկ լարված են, սակայն երբ անծանոթ մարդիկ փորձում են բնակություն հաստատել բակում՝ բոլոր հարևանները մոռանում են իրենց տարաձայնություններն և հարևանաբար պաշտպանում իրար՝ ձգտելով պահպանել հարազատ բակի ոգին և ավանդույթները։
Բայց քչերը գիտեն, թե ով էր Ասատրյանի հետ երգող այն գեղեցկուհի գանգրահեր աղջիկը։
Նա Օհաննա Մտղյանն է, ով այսօր բնակվում է ԱՄՆ-ում։ Նա նոյւնիսկ մի քանի ուրիշ երգերի կատարող է։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.