ՀՐԱՇՔ ԽՈՍՔԵՐ… Նիկոլով հպարտանում եմ. Նիկոլի հետ հասնելու ենք Մասիսներին

Կոչ եմ անում թև-թիկունք լինենք մեր վարչապետին, հպարտանում եմ իմ երկրի վարչապետով․ Գուսան Հայկազուն։

Գուսան Հայկազունն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՈՒժն է հարգի լավ իմացեք թույլ ազգերին չեն սիրում…

Ոչ մի անգամ այդպիսի հպարտություն չեմ զգացել իմ կյանքում, ինչ զգում եմ այժմ, երբ տեսնում եմ , թե իմ երկրի վարչապետին ինչպես են ընդունում սփյուռքի հայությունը ու հզոր երկրների ղեկավարները։

Զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք տեսնելով դա, փոխարեն հպարտանան , ուրախանան մեր վարչապետի և մեր երկրի հաջողություններով ամենավատ , ամենավերջին խոսքերով քննադատում ու փորձում են վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին։

Այնպիսի հայտարարություններ են արվում համացանցում, որ կարծես դրանց հեղինակները թշնամի երկրի քաղաքացիներ են, այլ ոչ հայեր։

Կարող ես նախանձից , չարությունից ելնելով չսիրել Նիկոլ Փաշինյանին, բայց չարանալ նրա հաջողությունների համար, կստացվի չարանալ Հայաստանի Հանրապետության և Հայ ժողովրդի հաջողությունների համար։

Մանրամասն դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *