Այսօր Ստեփնակերտում տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը՝ նախագահությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Բակո Սահակյանի։
Նիստը, դատելով դրանում հնչեցված ելույթներից, այսպես ասած՝ պլանային է։
Անշուշտ, այսպիսի դեպքերում՝ դա հարաբերական է, քանի որ Մյունխենից հետո կարգավորման գործընթացում որոշակիորեն նոր իրավիճակ է ստեղծվել, ինչպես նաև՝ Հայաստանում և Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ, հանրաքվե և ներքաղաքական այս իրադարձությունները որոշակի սինխորնացման կարիք ունեն։
Պակաս էական չէ նաև այն հանգամանքը, որ նոր տարվա 1-ին ամիսներին հայկական բանակում գրացվել են ցավալի դեպքեր ու տիրող իրավիճակը լրջագույնս կարող է սպառնալ ազգային անվտանգությանը։
Փաշինյանի այսօրվա ելույթը բազմաշերտ է ու, իհարկե, մի քանի անդրադարձի անհրաժեշտություն ունի՝ թեև հիմնական արձանագրումն այն է, որ պաշտոնական Երևանի եւ Ստեփանակերտի միջև կարծես հաղթահարվել են ողջ այն խնդիրները, անհամաձայնությունները, որոնք նկատելի էին հեղափոխությանը հաջորդած 1-ին ամիսների ժամանակ։
Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։