Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը մոտենում է երեք հազարին։ Մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 100 մահվան դեպք է արձանագրվում և նույնիսկ մեծանում է վիրուսի տարածման աշխարհագրությունը՝ թափանցելով Չինաստանի հարևան երկրներ, հասնելով ընդհուպ Իտալիա, ուր երեկ կյանից հեռացման առաջին դեպքերն արձանագրվեցին։
Համաշխարհային խուճապ է, երեկ Իտալիայում հետաձգվել են անգամ սիրողական լիգայի ֆուտբոլային քառասունից ավելի հանդիպումներ։
Սակայն մեզ ավելի շատ, բնականաբար, մտահոգում է համաճարակի տարածումը հարևան Իրանում, որը, փաստորեն, կյանից հեռացումների ցուցանիշով Չինաստանից այնուհետև երկրորդն է դարձել աշխարհում, կորոնավիրուսով վարակված մարդկանց ամբողջ թիվն, ըստ վերջին տվյալների, հասել է 28-ի, գրանցվել է կյանքից հեռացման 5 դեպք:
Ընդ որում՝ այս թվերին բացարձակ վերապահումով պետք է մոտենալ, քանի որ գաղնիք չէ՝ հարևան երկրում իրական վիճակը շատ շուտ-շուտ տարբեր է լինում նրանից, ինչը հրամցնում է պաշտոնական վիճակագրությունը։ Այնուհետև՝ ցանկացած համաճարակ, հիվանդություն ունենում են, այսպես կոչված, լատենտ փուլ Ու ակնհայտ չէ, որ Իրանում բացահայտված են կոնովիրուսով հիվանդ բոլոր մարդիկ։
Իրանում պաշտոնական տվյալների համաձայն կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 28-ի: Դա նշանակում է, որ հնարավոր պոտենցիալ վարակակիրների շրջանակը կարող է հասնել մի քանի հարյուրի: Իրանը մեր անմիջական հարևանն է, ուր կորոնավիրուսը այսպիսի արագությամբ տարածվում է:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.