ՈւՇԱԳՐԱՎ. Ի՞նչպես Ռոբերտ Քոչարյանը «հասունացրեց» Վազգեն Սարգսյանի սպանությունը

Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդից ներողություն խնդրեց՝ Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելու համար։ Դա տեղի ունեցավ համաժողովրդական շարժման հանրահավաքներից մեկի ժամանակ։ Վազգեն Սարգսյանը հատուցեց կյանքով։ Միգուցե դաժան է ասված, բայց սա է իրականությունը։

Շատերի մոտ սխալ տեսակետ կա 1998-99թթ-ի իրադարձությունների շուրջ, աղճատված իրականության պատճառ երբեմն դառնում է տեղեկատվության պակասը, ուրիշ դեպքերում՝ ղարաբաղյան կլանը միտումնավոր զբաղվել է «ուղեղների լվացմամբ»։

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից այնուհետև նախագահի թեկնածուի հարցում երկրապահական էլիտայում կամ Վազգեն Սարգսյանի շրջապատում կոնսենսուս չի եղել։ Ավելի վաղ եղել է, բայց՝ ոչ Քոչարյանի հարցում․ ԵԿՄ վարչության մի քանի նիստերում որոշվել է, որ պետք է առաջադրել Վազգեն Սարգսյանի թեկնածությունը։ Ղարաբաղյան «եռյակը»՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Վազգենին ինտենսիվորեն համոզել են, որ նրա կերպարը համարժեք չէ նախագահական կարգավիճակին։ Գտնվել է կոմպրոմիս՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դեմքով, բայց առաջադրումների օրերին Հարությունյանն «անհետացել» է՝ ճանապարհ բացելով Ռոբերտ Քոչարյանի առաջադրման համար։ Ասում են՝ Հարությունյանին վախեցրել են նրա հարազատներից մեկի կալանավորման հեռանկարով, որն անպատիժ էր մնացել հանցագործություն կատարելուց այնուհետև։

Նույնիսկ հոգեբանորեն Քոչարյանին իշխանություն վստահելը շատ վտանգավոր էր, քանի որ նա դրան չի տիրապետել անգամ Արցախում՝ գտնվելով Սամվել Բաբայանի ռազմական խունտայի ստվերում։ Այս բարդույթավորումն էլ ճակատագրական եղավ Հայաստանի և Արցախի համար․ Քոչարյանն իր բացարձակ իշխանությունը հաստատեց նրանց հաշվին։

Ռբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի ոչ հրապարակային հակադրությունը սկսվել է նախագահական ընտրություններից օրեր հետո, երբ կազմավորվեց Արմեն Դարբինյանի տեխնոկրատների կառավարությունը, որը պարաբերաբար հակասությունների մեջ էր մտնում խորհրդարանի երկրապահական մեծամասնության հետ, ինչի հետևանքով ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեկանը, որը խորհրդարանում համարվում էր Վազգեն Սարգսյանի ամենահավատարիմ մարդը, 1999-ի սկզբին անգամ հրաժարական տվեց։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *