Ռուս ոստիկանը փետրվարի 23-ը շնորհավորել է օրիգինալ հայերեն կատարումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 23-ը նախկին «Կարմիր բանակի» օրն է:
Հիշեցնենք՝ Կազմավորվել է 11-րդ կարմիր բանակի կազմում եղած հայկական առանձին գնդի և հայկական նախկին բանակային կորպուսի՝ խորհրդային իշխանության կողմն անցած անձնակազմի հիման վրա։

1920 թվականի հուլիսին, Գանձակում, 11-րդ բանակի 20-րդ դիվիզիայի կազմում ստեղծվեց մոտ 750 մարդուց բաղկացած հայկական հավաքական գունդը (հիմնականում Մայիսյան ապստամբության մասնակիցներից և հեղափոխության կողմն անցած զինվորներից), որը հուլիսի 27-ին 32-րդ դիվիզիայի գնդերը համալրելու համար ուղարկվեց Բաքու։

1920 թվականի հոկտեմբերի 16-ին, Բաքվում, 32-րդ դիվիզիայի կազմում ստեղծվեց հայկական առանձին հրաձգային գունդ (հրամանատար՝ Իվան Պանֆիլով, զինկոմ՝ Գարեգին Եսայան)։

Ռուսաստանում այս օրը նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր»: Սովորության համաձայն օրը նշում են նաեւ Հայաստանում:

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ռուս ոստիկանը շատ օրիգինալ ձևով շնորհավորում է փետրվարի 23-ը։

Սա տեսնել է պետք քանի որ տեսանյութը մի քիչ հումորային և հաստատ կբարձրացնի ձեր տրամադրությունը․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *