ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Հայտնի դերասանի խոսքը պարզապես հիացրեց ողջ աշխարհի հայությանը.

«Մշակույթը ինչպես որ եղել է ցավալի վիճակում, այդպես էլ կա, իսկ մեր երկրում կատարված փոփոխությունները Արմատական են ու հուսադրող, բայց հիմա չենք հասել մշակույթին»,- սրա մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց դերասան Ալեքսանդր Խաչատրյանը՝ հավելելով, որ մենք չունեինք ազգանպաստ ծրագիր, ազգային ռազմավարություն:

«Մեզ ազգային ծրագիր է պետք՝ կառուցված մշակույթի վրա»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կրթությունը կարևոր է, ու կրթության հենարանում հենց մշակույթն է:

«Ամեն մեկս մեր ներսում պետք է պայքարենք, ինքնամաքրվենք՝ փորձելով մոտենալ 10 պատվիրաններին»,- ասաց դերասանը:

Նա ևս ավելացրեց, որ մեր ազգային արժեքները վերաիմաստավորելու անհրաժեշտություն կա. «Մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք, ու դրան հենվելով՝ նայենք աշխարհին և մեր ունեցածով մտնենք աշխարհ»:

Ապրիլի հինգին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, շատերն այստեղ հասարակությանը «սևերի և սպիտակների» բաժանման միտում են տեսնում: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ալեքսանդր Խաչատրյանը ընդգծեց.

Առավել մամրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *