Այնպիսի տպավորություն է, թե Աստված ճակատագրեր բաժանելիս հայ ժողովրդին տվել է հավերժ պայքարելու առաքելությունը։
Այսօր չարի ու բարու խաչմերուկում կանգնած հայ ժողովուրդը կրկին գոյի կռիվ է տալիս։ Եվ այս ժամփաբաժանին կանգնած ներքին թշնամին չի ցանկանում ընդունել իր պարտությունն ու հանգիստ թողնել հայ ժողովրդին։
Ապրիլի 5-ին հերթական անգամ հայ ժողովուրդը պետք է պաշտպանի իր ազատագրված երկրի շահերը և Այո ասելով նոր Հայաստանին ու նոր սահամանադրությանը, հերթական անգամ իր -ՈՉ-ը պետք է ասի նախկին իշխանություններին, ինչպես ասել է Րաֆֆին․
Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից հայերին կարող է միավորել հոգով, մտքով և արյունով․ այն է՝ ազգային սերը։
Եվ այսօր այդ սիրով առաջնորդվելով մենք պետք է շարունակենք մեր պայքարը և տանենք հերթական հաղթանակը։ Ինչու՞ չեն հանձնվում նախկին՝ արդեն մերժված իշխանությունները։ Հանուն ի՞նչ գաղափարի են պայքարում։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝