Հրայր Թովմասյանը վարչապետին դատի է տվել․ հայտնի է պատճառը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Պահանջն է՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ու հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցադիմումը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Ավելի վաղ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը ասել էր, որ Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» ու խնդրել պատրաստել հայցադիմումը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Հրայր Թովմասյանն էլ քսան օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան:

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 5-ին կայանալիք ընտրությունները նպատակաուղղված են Սահմանադրական դատարանի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններին։ Այս մասին հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուր՝ mamul.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *