Սկսվել է խուճապ․․․ Նախիջեւանն աքցանի մեջ. ՇՏԱՊ !

Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ Իրանը փակել է Նախիջեւանի հետ սահմանը: Այդ մասին տեղեկություն է տարածել Թուրան գործակալությունը: Պաշտոնական հաստատում այժմ չկա:

Իրանի որոշումը տարօրինակ է: Բանն այն է, որ կորոնավիրուսի վտանգ կա Իրանում եւ, ըստ տրամաբանության, սահմանը փակելու նախաձեռնությունը պետք է գար Ադրբեջանից:

Սակայն ստացվում է, որ Նախիջեւանի հետ սահմանը փակել է Իրանը: Ընդ որում, հետաքրքիր է, որ խոսքը միայն Նախիջեւանի հետ սահմանի վերաբերյալ է, ոչ թե ընդհանրապես ադրբեջանաիրանյան սահմանի անցակետերի:

Թուրան գործակալության տեղեկությունը հավաստում է, որ Նախիջեւանի 2 ցամաքային սահմանները փաստորեն փակվել են, այդ շրջանը մնացել է շրջափակման մեջ, ու կա միայն օդային հաղորդակցությունը Բաքվի հետ: Բանն այն է, որ Նախիջեւանի սահմանի անցակետը փակելու որոշում էր կայացրել նաեւ Թուրքիան՝ Իրանի կորոնավիրուսի վտանգի պատճառով:

Թուրքիայի քայլն ունի տրամաբանություն՝ եթե Նախիջեւան-Իրան սահմանը բաց է, ապա վարակը կարող է տարածվել Նախիջեւանում, հետո էլ այնտեղից անցնել Թուրքիա:

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *