Ստյոպա Սաֆարյանի կոշտ պատաասխանը Խաչիկ Ասրյանին

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կարդացի Խաչիկ Ասրյանի “հեղափոխական վերջնագիրը” ու հիշեցի տաքսիում Թուրքիայի կողմից 1915թ. Հացոց Ցեղասպանություն կատարած լինելու մասին նոր լսած “խիզաղ” ջիվանի անեկդոտը /ապե, քշի Թուրքիա/:

Մտածում ես’ էս տղեն ուր էր, որ զինվորականների, պայմանագրայինների, ուսուցիչների ու բոլորի աշխատավարձերը ցածր էին, երբ հանքերի լիցենզիաներ ու դրանք ստվերով, օֆշորներով թալանի իրավունք տրամադրում էին հենց իր մասը կազմած իշխանությունները, երբ բոլոր հանքատերերը իր նախկին կուսակիցներն ու պաշտոնակիցնեին են, երբ բանակի վառելիքը, սնունդը, սպառազինությունը տեղափոխվում էր օլիգարխների անձնական զինապահեստներ, ֆերմաներ ու ավտոպարկեր,

երբ իր պաշտելի նախագահը խոսում էր Արցախի 5-7 շրջանը զիջելու մասին, երբ իր իշխանությունը ստորագրում էր Ստամբուլյան կոնվենցիան, երբ իրեն շրջապատող օլիգարխներն ու պաշտոնյաները ժողովրդի ու պետության թալանի վրա միլիոնավոր դոլարների արժողությամբ դղյակներ էին կառուցում կամ գնում Հայաստանում ու արտերկրում։

Հանքերի ազգայնացման կտրուկ պահանջից հետո մտածում էի, որ կկարդամ նաեւ պահանջ 60 օրում ազգայնացնելու այդ դղյակները, սնանկացնելու դրանց տերերին, տկլորելու նրանց ադամանդախեղդ, թանկարժեք զարդակիր ու շուբյախեղդ կանանց, զոքանչներին, քենիներին, բայց ավաղ, դա չկար։

Իսկ նույն օրը հեռուստաեթերից լսեցի, որ Մոնումենտի դղյակների ուսումնասիրության հանձնարարություն տվել է ոչ թե Սյունյաց “արծիվը”, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ու որ նա է դեռեւս Հայաստանի թիվ մեկ հեղափոխականը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *