ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը «քոթակ հասցրեց թուրք ըմբիշի վզակոտին»՝ կեղտոտ մենամարտի համար. Սա տեսնել է պետք

Ղազախստանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը 4:2 հաշվով առավելության հասավ թուրք Իլդեմի նկատմամբ: Թուրք ըմբիշը խայտառակ մենամարտ էր վարում և անդադար սադրում Արթուրին, վերջինս էլ դրվագնռրից մեկում չդիմացավ և արմունկով թեթեւ հպվեց թուրք ըմբիշի դեմքին:

Ինչպես երևաց վայրկյաններ անց այդ թեթև հպվելը Թուրքիայի ներկայացուցչի համար հավասարազոր էր ատրճանակի կրակոցի: Նա սիմեւլացիայի դիմեց, ինչի շնորհիվ վաստակեց ոչինչ չորոշող 2 միավորը:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն պատանիների 84 կգ քաշային կարգում։

2011 թվականին Արթուրը տեղափոխվեց ավելի ծանր քաշային կարգ։ Հայաստանի առաջնությունում հաղթելուց այնուհետև նա համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը (2011 թվականին նաև ՀՀ սպորտի վարպետի կոչմանն է արժանացել)։ Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նա հասավ մինչ եզրափակիչ, բայց պարտվեց բելառուս Մատվեյ Ձեյնիչենկոյին։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ։

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թվականների լավագույն մարզիկ։ Սույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

Տեսանյութը՝ ստորև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *