Կտան պոլին ձեր սուլթանին․․․Սերժը Քոչարյանին տվեց անցավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալիս Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱ
(Գլխավոր դերերում՝ ռոբիկ և սեռժիկ)
Ի՜նչ պատմական օր էր փետրվարի 25-ը. հանրապետականները… դատարանի դռներին: Շնորհավոր պատմական օրվա առիթով՝ Հայաստան աշխարհում առաջին անգամ նախկինում մեր հրաշք երկիրը թալանած երկու ավազակ նախագահներ են դատվում նույն օրը, և նույն դատարանի շենքում:

Զորավար Անդրանիկ հեռուներից իր ծննդյան օրը լավ «նվեր» արեց գողերի գող սեռժին և իր կամակատարներին: Առավոտյան էն հանցագործ ռոբի դատավարությունն էր, որ արդեն անհիշելի ժամանակներից միջնորդությունների փուլն այդպես էլ չի ավարտում: Իսկ կեսօրից… Օ՜, սեռժին երդվյալ հանրապետականները դատարանի դռանը ծափահարեցին արդեն մեղադրյալ իրենց հավերժ ղեկավարին: Դրանց թթված դեմքերին, որքան էլ իրենց ծափերի տակ թաքցնում էին, դժվար չէր կարդալ, թե ինչ նվաստացուցիչ վիճակում էին: Նրանք սովոր էին իրենց սուլթանին ծափահարել ճոխ սրահներում, նույն ճոխ սեղանների շուրջ, Սակայն այս անգամ… պատկերացնու՞մ եք, դատարանի՜ մուտքի մոտ:

Ի՜նչ աստղաբույլ էր հավաքվել դատարանում՝ ոստիկանների վրա կոշիկները մաքրել պատրաստվող նեմեց ռուբոն, գալուստ-մալուստը, նախկինում ռոբին և սեռժին թունդ քննադատող, Սակայն այսօր արդեն ճամբարափոխ էն դավիթ շահնազարյանը, անգամ սեռժի կողմից դատարկ դհոլ որակված արտաշես գեղամյանը… դե շարմազն և աշոԾյանը հո կան և կան, որպես սեռժի ստվերը: Եկել էին էլ վերին թաղից, էլ ներքին թաղից, եկել էին, հա եկել էին ժողովրդից լիքը քշվածներ:

Եվ սեռժը, որ դատարանի ճանապարհին անգիր էր արել որոշ նախադասությունՆեր, ո՛չ թե խոսեց իր թալանած գումարների մասին, այլ… Արցախի փրկության մասին: Թե ինչ կապ ուներ Արցախի թեման, չհասկացվեց, անշուշտ: Այնուհետև կրկին նստեց մեքենան ու դատարանի հետնամուտք ուղևորվեց, որ սովորական մահկանացուների պես մուտքի դռներով չմտնի, այլ՝ հետնամուտքից:

Ո՜նց եմ խղճում ձեզ, հանրապետական կոչվածներ: Ո՜նց եք գունափոխվել, ո՜նց եք խեղճացել: Ախր, կատվի նման մեջքերիդ չեք էլ ընկնում և հայտարարում եք, թե Արցախի համար «կռված» ձեր սուլթանը Արցախի երաշխավորն է և շարմազանովի բերանով էլ ասում եք, թե եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած սերժ սարգսյանին:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *