Հենց նոր Ալիկ Սարգսյանը խոսեց ! Ցուցմունք, որը ցնցեց բոլորին

2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, ինչպես ասացի, հանդիսանում էի ՀՀ Արարատի մարզպետը։ Մարզպետ եղած ժամանակ այդ իրադարձությունների վերաբերյալ տեղեկացված եմ եղել այնքանով, որքանով հաղորդվում էր զանգվածային լրատվական միջոցներով, մասնավորապես, որ Երևան քաղաքում ցույցեր են տեղի ունենում՝ պայմանավորված ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներով։

Այդ ժամանակահատվածում հիմնականում գտնվել եմ Արարատի մարզում։ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Երևանում չեմ եղել։ 2008թ․ մայիսի 31-ին, այդ իրադարձություններից երեք ամիս հետո, նշանակվեցի ՀՀ ոստիկանապետի պաշտոնում։ Այդ պաշտոնը ստանձնելուց այնուհետև չեմ հիշում որևիցէ դեպք, որ ինձ զեկուցված լինի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ինչ-որ նյութերի կամ քրեական գործի հանգամանքներ։

Եթե չեմ սխալվում, այդ իրադարձությունների հետ կապված քրեական գործի նախաքննությունը կատարվում էր կա՛մ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից, կա՛մ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից, իսկ հսկողությունն իրականացնում էր ՀՀ գլխավոր դատախազությունը։

Չի բացառվում, որ նախաքննական մարմնից ստացած լինեմ այդ իրադարձությունների հետ կապված օպերատիվ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ, որոնք մակագրել եմ համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարներին։ Ենթադրում եմ, որ հանձնարարությունները կատարվել են, ու տրվել են համապատասխան պատասխաններ, սակայն այդ հանձնարությունները կոնկրետ ինչ հարցերի վերաբերյալ են եղել, հիմա չեմ մտաբերում։

Հարց- Հաշվի առնելով այդ իրադարձությունների արտառոց լինելը, որպես ՀՀ ոստիկանապետ, արդյոք անձնական հսկողության տակ չե՞ք վերցրել դրանց մասին ստացվող տեղեկատվության իրացումը, մասնավորապես այդ իրադարձությունների ընթացքում ոստիկանական ուժերի գործողությունների մասին, բանակի ներգրավվածության մասին, 10 անձանց կյանքից հեռանալու մասին և այլն։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *