Շտապ տեղեկություն հայեր. ՊՆ-ն հենց նոր արգելեց․․․ Սկսվել է հակահայկական նոր ալիք

Վերջին շրջանում ռուսական, այսպես ասած, մեդիափորձագիտական տիրույթում աշխուժացել է հակահայկական քարոզչությունը, ընդ որում՝ թե՛ հայկական ու թե՛ ոչ հայկական ազգանուններով: Ինչպես ռուսները կասեին՝ մենք դրան շուտվանից ենք վարժվել, Բայց դիտարկել ալիքներն ամեն անգամ գուցե պարտավոր ենք:

Խնդիրը նրանում է, որ այդ հակաքարոզչության հիմքում կարող է լինել ոչ մենակ զուտ անձնական և խմբային քենը, որ կարող են շատերը տածել Հայաստանում տեղի ունեցած ու տեղի ունեցող փոփոխության շուրջ:

Ընդ որում, այս դեպքում խոսք կարող է լինել թե՛ հայաստանյան, թե՛ ռուսական շրջանակների մասին: Այսինքն՝ թե՛ Հայաստանում կան շրջանակներ, որոնք ռուսական կապերը կարող են ու պատրաստ են օգտագործել նոր Հայաստանի հանդեպ քենը արտահայտելու համար, Ու թե՛ կան այդ շրջանակներն և խմբերը Ռուսաստանում, որոնք Հայաստանի նախկին իշխող համակարգը դարձրել էին լավ բիզնես՝ Հայաստանի վասալության կոնվերտացիայով: Վերջ Ի վերջո, այն ներկայումս էլ կարող է ռուսական շրջանակների համար լինել լավ բիզնես, որը վճարում է Ադրբեջանը, այսպես ասած՝ համատեղ բիզնես:

Նույն ժամանակ, ռուսական մեդիափորձագիտական տիրույթում Հայաստանի, հայերի դեմ քարոզչական ու տեղեկատվական կոնտենտի ձևավորումը կարող է ունենալ նաև քաղաքական շարժառիթներ, ինչն էլ առանձնապես ուշադրության առարկա է՝ հատկապես նկատի ունենալով ներկայիս միջազգային մթնոլորտն և դրանում ռուս-թուրքական բախումը:

Որքան էլ Իդլիբում այն թեժ է, Կովկասում այդ բախումը ունի առանձնահատուկ նրբերանգներ, որոնցում գերակշռում է պայմանավորվածության կամ պայմանավորվելու տրամաբանությունը, համենայնդեպս՝ դեռ: Իսկ այստեղ խանգարողը հայերն են, ընդ որում՝ հավասարապես թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային:

Այդ պատճառով է գուցե, որ Էրդողանը Բաքվում է հակահայկական քարոզչությամբ զբաղված, իսկ Ռուսաստանում էլ դրանով զբաղված են թե՛, այսպես կոչված, ծագումով ինչ-որ հայեր ու թե՛ ուրիշ շրջանակներ: Այդ ալիքները պարբերաբար անցնում են, երբ Մոսկվայում հասունանում է հայերին ինչ-որ պահանջներ ներկայացնելու անհրաժեշտությունը:

Հայաստանում պետք է հասունանա այդ կապակցությամբ հանրային ու քաղաքական դիմադրողունակությունը: Սահմանադրության հանրաքվեն դրա միգուցե ոչ ուղիղ, բայց նշանակալի միջոցներից է:

Տեսանյութը՝ ստորև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *