Վերջապես !! Դավիթ Սանասարյանը հայտնեց անչափ կարևոր ու լավ լուրը

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը, հետևաբար քրեական գործը կարճվեց։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ ու չէին հավատում, որ ես կարող եմ մեքենայի տակ երեխա գցել ու հրաժարվել փաստից։

Չեմ ուզում կրկնել թե ինչ շինծու եւ ստոր հավաստիացումներ էին անում բոլորիդ հայտնի սրիկաները, պարզապես մի անգամ ևս կրկնեմ. ես երեխային մեքենայի տակ չեմ գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենայիս ու վայր ընկել։
Թող բոլոր երեխաներն անփորձանք ու առողջ լինեն։
Սիրում եմ բոլորիդ

Հիշեցնենք, որ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ ծնողը հաղորդում էր ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին։

Դավիթ Սանասարյանի կողմից իննամյա երեխայի վրաերթի ենթարկելու առերեւույթ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *