Փեսան ու աները միասին կդատվե՞ն․ Հասավ հերթը

Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել՝ հարցաքննության ներկայանալու նպատակով:

Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում Միքայել Մինասյանը ճանաչվել է որպես վկա:

Այս տեղեկությունները Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև Հատուկ քննչական ծառայությունից: Կառույցից, բայց, չհստակեցրին, որ Միքայել Մինասյանին ինչ գործի շրջանակներում են ընդգրկել որպես վկա: Մեզ նաև հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին:

Հիշեցնենք, որ այս օրերին տեղեկություն էր շրջանառվում, որ Միքայել Մինասյանը եկել և հետ է գնացել Հայաստանից, բայց իրավապահները որևէ կերպ չեն արձագանքել: Այս տեղեկությունների վերաբերյալ երեկ էլ ՀՔԾ-ից մեզ տեղեկացրել էին, որ Միքայել Մինասյանը Հայաստանում չի եղել:

Նշենք, որ Միքայել Մինասյանը շատ տարիներ պետական պաշտոններ է զբաղեցրել, երբ կնոջ հայրը՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ Հայաստանի Հանրապետության նախագահ է եղել:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *