Արմեն Մարությանի ցնցող խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է: Մենք զրուցել ենք հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, հեղափոխության, հակահեղափոխության շանսերի, ընդդիմության ձեւավորման և ուրիշ թեմաների վերաբերյալ:

Պարոն Մարությանը ընդգծել է, որ եթե ժողովրդի մեծամասնությունը սատարում է Նիկոլ Փաշինյանին, ինքը չի կարող ուրիշ կերպ վարվել:

Նույն ժամանակ դերասանը կարծիք է հայտնել, որ հակահեղափոխականները քնած չեն, ատամները սրած սպասում են, որ ներկայիս իշխանությունը սխալվի: Մեր զրուցակիցը կարծիք է հայտնել, որ խորհրդարանում բազմակարծություն է պետք, որպեսզի «թագավորի» սուրը աջ և ձախ չկտրի:

-Նիկոլ Փաշինյանի անձի, նրա թիմի անդամների մասին ի՞նչ կարծիք ունեք: Վստահու՞մ եք նրանց:

-Մի ամբողջ ժողովուրդ ջարդում է երկրի պատուհանները, դուք ասում եք` վստահությու՞ն: Մարդուն հավատում են չէ՞: Նրա թեկնածուն Երեւանում 80 տոկոս ձայն է հավաքում, վստահությունն էլ ո՞նց է լինում: Դա ասելո՞ւ բան է:

-Իսկ ի՞նչ եք կարծում, հակահեղափոխությունը Հայաստանում ի՞նչ շանսեր ունի: Հնարավո՞ր է, որ ժողովրդական շարժումն ինչ-որ փուլում ձախողվի:

-Որտեղ հեղափոխությունն է, այնտեղ էլ` հակահեղափությունը, ո՞նց կարելի էր նման բան չսպասել: Ամեն բան կախված է այն բանից, թե իշխանությունն ինչպես կպահի իրեն: Հակահեղափոխականներն էլ հո քնա՞ծ չեն, սպասում են, որ իշխանությունը սխալվի, ու հարձակվեն: Որտեղ «դիմությունն է», այնտեղ էլ` ընդդիմությունը: Պետք է կարողանալ ճիշտ աշխատել, անաչառ լինել. բարդ բան է դա:

-Դուք շփվում եք արվեստի մարդկանց հետ, տեղյակ եք նրանց սպասելիքներից, այդ շրջանակներում ի՞նչ տրամադրություններ են տիրում:

-Մարդիկ, իրոք, մեծ հույսեր ունեն, բոլորն էլ բարելավումների են ձգտում: Կարծես հույսի մի շող է բացվել մարդկանց համար: Ես նրանցից չեմ, ովքեր որևիցէ երեւույթի մասին միանգամից տեսակետ են կազմում․ինձ ժամանակ է պետք, որպեսզի հասկանամ` ինչ է կատարվում:

Անպայման պետք է ընդդիմություն լինի, որ «թագավորի» սուրը աջ և ձախ չկտրի, կտրելուց առաջ ասի` կարո՞ղ է էսինչ մարդն ինձ դեմ դուրս գա, չնայած Նիկոլ Փաշինյանը խելոք մարդ է, զարմանալի խելոք ու պատրաստված: Հավատում եմ, որ նման բան չի անի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *