Հարվածներ հայ-ռուսական հարաբերությանը․ Ի՞նչ տեղի ունեցավ

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում լինի հասարակական կոնսենսուս, կայունություն, եւ իհարկե այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերության էականությունը, նշանակալի դեր ունենան Հայաստանի քաղաքական կյանքում:

Ադ գաղափարը լրագրողների հետ զրույցում արտահայտել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Հայաստանի նախկին 2 նախագահների, Սահմանադրական դատարանի նախագահի հետ կապված գործընթացներին:

Ովքե՞ր են այն ուժերը, որոնք ըստ դեսպանի հասկանում են հայ-ռուսական հարաբերության կարեւորությունը, որոնց դերի խնդրում շահագրգռություն է հայտնում դեսպանը:

Իհարկե, Ռուսաստանի Դաշնության դեսպանի այդ շահագրգռությունը միանգամայն ըմբռնելի է ու տրամաբանական: Անհասկանալի է 1 այլ բան՝ Ռուսաստանում կա՞ն ուժեր, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերության կարեւորությունը, եւ ի՞նչ դեր ունեն այդ ուժերը Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքում:

Քանի որ, այդ կյանքն ավելի լեցուն է Հայաստանի հանդեպ արհամարհական, մեծապետական կոնտենտով, քան հակառակը՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային եւ դաշնակցային հարաբերության առնչությամբ կարևոր ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկումներով ու բանավեճերով:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *