Կլինեն աղմկոտ ձերբակալություններ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Միաժամանակ նա ավելացրել է, թե աղմկոտ՝ հանրության համար, իսկ իրենց համար պարզապես սովորական:
Ո՞րն է ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի այդ հայտարարության կամ դիտարկման նրբերանգը: Միարժեք, անշուշտ, բարդ է ասել, քանի որ տողատակում կարող են լինել բազմաթիվ շերտեր:
Այդ թվում թերևս այն, որ հակակոռուպցիոն պայքարում Հայաստանում ԱԱԾ-ի համար անսպասելիություններ կամ անակնկալներ լինել չեն կարող, կարող է լինել միայն դրանց հանրայնացման վերաբերյալ տեսակետ:
ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոսյանն ըստ ամենայնի ակնարկում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը հիանալի տիրապետում է Հայաստանում գոյություն ունեցած կոռուպցիոն սխեմային և համակարգին, դրա ամենայն մանրամասնություններով։
Եւ ըստ այդմ՝ որևէ մեկը չի կարող մտածել կամ պատկերացնել, թե ինչ-որ բան ենթակա է թաքցվելու կամ քողարկվելու, և իրավապահ համակարգը կամ, մասնավորապես, ԱԱԾ-ն կարող է և չտիրապետել որոշակի գործերի կամ սխեմաների:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝