Ցավոք, նոր կորոնավիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհով մեկ։ Հրապարակվել է կորոնավիրուսով վարակված 140 հիվանդի հետազոտությունների արդյունքներ։ Հրապարակման ընթացքում վարակվածների թիվը՝ 75204, կյանքից հեռացածների՝ 2006։
Հիվանդների մեջ կանանց և տղամարդկանց թիվը հավասար է իրար, միջին տարիքը 57, ինչը ցույց է տալիս, երեխաներն և երիտասարդները դիմացկուն են վիրուսի դեմ։ Ամենից շուտ-շուտ հիվանդությունը զուգորդվում է զարկերակային հիպերտոնիայի և շաքարային դիաբետի հանդեպ։
Պարզվել են նույնպես մի շարք անսպասելի հանգամանքներ։ Պարզ է, որ վիրուսային հիվանդությունները, որոնք վարակում են շնչուղիները, ավելի հաճախ հանդիպում են մարդկանց մոտ, ում մոտ շնչառական ապարատը թույլ է, ունեն ասթմա, ալերգիա կամ թոքային խրոնիկ հիվանդություն։
Եվ այս հետազոտության մասնակիցներից ոչ մեկի մոտ նշված հիվանդությունները չեն հայտնաբերվել, բացի թոքերի խրոնիկ հիվանդությունությունից՝ 1.4 տոկոսի մոտ, այն դեպքում, որ Չիաստանում ասթմա ունեն 4.2 տոկոստը, իսկ ալերգիկ ռինիտ 9.7 տոկոսը, թոքերի խրոնիկ հիվանդություն ՝ 13.7։
Սակայն ամենազարմանալին այն է, որ վիրուսը մեծամասամբ վարակում է չծխողներին։ Հետազոտության մասնակիցների միայն 1.4 տոկոսն է ծխող եղել, այն դեպքում, որ Չինաստանում ակտիվ ծխողները 27.3 տոկոս են։
Ուրախալի է այս հետազոտության արդյունքներում այն, որ երեխաները դիմացկուն են կորոնավիրուսի դեմ։