2003 թվականից մինչ 2015 թվականը ապրել եմ Արցախի Հանրապետությունում, ուր մեկնել էի ազատագրված տարածքներում աշխատելու նպատակով։
2003-2011թթ․ աշխատել եմ Քաշաթաղի շրջանի Տանձուտ ու Արծվաշեն գյուղերում՝ որպես հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի ու փոխտնօրեն, որից այնուհետև երբեմն եկել եմ Երևան՝ սպասելով Արցախում նոր աշխատանքի անցնելու համար, սակայն մինչ օրս աշխատանքի չեն կանչել։
Ես համացանցից ճշտվել եմ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով քաղաքացիներին, որ եթե վերջիններս 2008թ․ մարտի 1-ի վերաբերյալ որևցէ տեղեկություն իմանան, ուրեմն դիմեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Ես 2008թ․ մարտի 1-ի վերաբերյալ ձեռք եմ բերել որոշակի տվյալներ, որոնցով ցանկանում եմ կիսվել։
NewsTime.am էլեկտրոնային լրատվականի «Մարտի 1-ին ում էր ուղարկել Բակոն՝ Քոչարյանին օգնության» վերտառությամբ հոդվածի առաջնային նկարում պատկերված է Կուճի Գագո մականվամբ տղամարդը, որը շատ ճանաչված մարդ է Ստեփանակերտում, բոլորը նրան ճանաչում են, և իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջինս աշխատում է Ղարաբաղի «սպեցնազում»։
Ընդգծեմ, որ երբ ես առաջին անգամ տեսա NewsTime.am էլեկտրոնային լրատվականի հիշյալ հոդվածը, ես այն կիսվեցի իմ ֆեյսբուքյան էջում, որից այնուհետև նշված պոստի տակ մեկնաբանություն կատարեց իմ ֆեյսբուքյան ընկեր «Давид Павлович Осипов» անունով օգտատերը, որին ես չեմ ճանաչում, պարզապես ընդունել եմ վերջինիս ընկերանալու հայտը՝ ենթադրելով, որ վերջինս արցախցի է։ «Давид Павлович Осипов»-ը հոդվածում երևացող առաջին նկարի վերաբերյալ մեկնաբանություն էր գրել, որ «Կուճի Գագոն է, իսկ նրա կողքինը ես եմ»։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.