ՎԵՐՋԱՊԵՍ. Ընտիր լուր Կորոնավիրուսի մասին․ Ի՞նչ է կատարվել

Վերջին մեկ օրում գրանցվել է COVID-19 նոր կորոնավիրուսի հետեւանքով կյանքից հեռացման 54 դեպք, իսկ աշխարհում այդ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2858-ի․․․

Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքեր են արձանագրվել աշխարհի արդեն 54 երկրում: Ամենաշատ դեպքերը, ինչպես նախկինում, Չինաստանում են (78 882), այնուհետեւ Հարավային Կորեայում (2022), Իտալիայում (655), Իրանում (245), Ճապոնիայում (214) ու Սինգապուրում (96)․․․

Ըստ կյանքի հեռացումների՝ առաջին տեղում Չինաստանն է (բռնկման ողջ ընթացքում 2788 դեպք), հաջորդում են Իրանը (26 դեպք), Իտալիան (17), Հարավային Կորեան (13)․․․
Կյանքից հեռացման 4 և վարակման 705 դեպք է գրանցվել նույնպես Diamond Princess նավում: Կորոնավիրուսով վարակվելուց այնուհետև առողջացել է 36 566 պացիենտ․․․․

Իսկ այժմ լավ լուրը։ Բոստոնյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերության գիտնականները ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուներին ներկայացրել են mRNA-1273 փորձարարական պատվաստանյութի նմուշներ՝ նախատեսված նոր կորոնավիրուսի առաջացրած ինֆեկցիայի կանխարգելման համար․․․

Ինչպես փոխանցում է «Ռեմեդիումը», պատվաստանյութը ստեղծվել է ռեկորդային ժամկետում. կորոնավիրուսի գենոմի վերծանման պահից մինչ պատվաստանյութի ներկայացումը անցել է ընդամենը 42 օր․․․Դրան հաջողվել է հասնել նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ․․․

Moderna-ի ներկայացուցիչների խոսքով՝ պատվաստանյութի ստեղծման վրա առանց հանգստյան օրերի աշխատել են մոտ 100 մասնագետներ․․․Պատվաստանյութը մակերեսային վիրուսային սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկություն է պարունակում տեղեկատվական (մատրիցային) ՌՆԹ-ի տեսքով․․․

Պատվաստանյութը սկսում է այդ սպիտակուցի դեմ հակամարմինների արտադրումը՝ իմունիտետ երաշխավորելով վիրուսի դեմ․․․Նախատեսվում է նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն անցկացնել ապրիլին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *