«Խփում էին, ստիպում՝ Նիկոլ Փաշինյանի ու Խաչատուր Սուքիասյանի դեմ ցուցմունք տալ»․ Մարտի 1-ի գործով նախկին դատապարտյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ ու Վճռաբեկ բողոքներ է ներկայացրել համապատասխանաբար Իսահակ Մալխասյանի ու Կարեն Թարխանյանի շուրջ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

Factor.am-ը զրուցել է Մարտի 1-ից այնուհետև զանգվածային անկարգությունը կազմակերպելու համար դատապարտված Կարեն Թարխանյանի հետ։

Նա նմեց, որ մարտի 2-ին իրեն բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, ուր, իր պնդմամբ, իրեն խփում էին, ինչի հետևանքով մի աչքն էլ չի տեսնում:

«Ինձ հորդորում էին ցուցմունք տալ Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի դեմ, որ թե մոլորյալ ենք։ Միլպետն էր ասողը՝ Արթուր Մեհրաբյանը»,- ասեց Թարխանյանը։ Նրա խոսքով՝ իր դեմ հարուցված քրեական գործը եղել է սարքած, հիմա ակնկալում է, որ կարդարացվի։

Բացի այդ, ըստ Թարխանյանի, իրեն Ոստիկանության բաժանմունքում խփելու հետևանքով աչքի տեսողությունը կորցրել է, այժմ գործը ընթացքի մեջ է, որ տուժող ճանաչվի և փոխհատուցում ստանա։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *