Ամիսներ առաջ 60 հայ վաստակավոր արտիստներ ստորագրել էին Քոչարյանի ազատության համար և սարսափեցնող էր ոչ թե քանակը, այլ նրանց քայլը ժողովրդի հանդեպ։
Այդ քայլը ժողովուրդը դիտարկեց որպես դավաճանություն․ թերևս այդպես էլ կար, մի քանի երկրներում բոյկոտվեցին այդ երգիչներից շատերի համերգները և ժողովուրդը երես շուռ տվեց նրանցից այնպես, ինչպես նրանք անտեսեցին ժողովրդին։
Իսկ նրանցից ոմանք ասացին, որ մարտի 1-ը նորմալ երևույթ է։ Նրանք ասացին, թե դուրս չգային փողոց այդպես չէր լինի, իսկ թավշյա հեղափոխության օրերին փողոց էր դուրս եկել միլիոնանոց հայ ժողովուրդը։
Եվ եթե Աստված մի արասցե, ներքին թշնամին մարտի 1 կազմակերպեր մարդիկ կյանքից զրկվեին, նրանք կրկին կասեին՝ դուրս չգային փողոց այդպես չէր լինի։
Նրանք պարզապես պատռեցին իրենց դիմակները, սակայն նրանց այդ քայլին հաջորդեց շատ հայտնի ու հայրենասեր հայերի գրառումները։ Որոնք ոգեշնչեցին հայ ժողովրդին։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝