Հարգելի հայրենակիցներ, հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսը չշրջանցեց նույնպես Հայաստանը․․․
Ի թիվս՝ աշխարհի տասնյակ երկրների, մեզ մոտ այն հասավ այս գիշեր․․․Այս առիթով՝ բժիշկ Գրիգորյանը շատ կարևոր կոչով է դիմել հանրությանը․․․
Խնդրում եմ խուճապի չմատնվել, բայց սահմանափակել ձեր այցելությունը հանրային վայրեր․․․
Այս մասին Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը․․․
«Ժամեր առաջ վարչապետը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին․․․
Հիմա հարկավոր է` Գումարել կառավարության արտահերթ նիստ, որտեղ հաստատել նախապես մշակված (եթե չկա, ապա շտապ մշակեք)` հիվանդների հայտնաբերման, տեղափոխման, մեկուսացման ու բուժման գործելակարգերը․․․
-Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար կատարել կարճ, սակայն բովանդակային վերապատրաստում ըստ վերը նշված գործելակարգերի․․․
-Վերապատրաստել ստացիոնար հիմնարկներում աշխատող բուժանձնակազմին (առաջնահերթությունը տալ մասնավորապես թերապևտներին ու ռեանիմոտոլոգներին) ըստ վերը նշված գործելակարգերի․․․
-Հնարավորության դեպքում ամբողջ կորոնավիրուսով հիվանդներին առանձնացնել մեկ հիվանդանոցում․․․
-Քննարկել ու հաստատել ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդի տրամադրման ժամկետների փոփոխման հարցը․․․
-Ռիսկի խմբում գնտվող անձանց տալ դիմակներ․․․
Դեռ այսքանը: Սպասենք պետական մարմինների արձագանքին: Հարգելի հայրենակիցներ,
խնդրում եմ խուճապի չմատնվել, բայց սահմանափակել ձեր այցելությունը հանրային վայրեր․․․
Հիվանդության ախտանիշների ի հայտ գալուն պես, խնդրում եմ դիմել բժշկի ո չզբաղվել ինքնաբուժությամբ: Սա բուժելի հիվանդություն է:Առողջ եղեք»,-ասել է Գևորգ Գրիգորյանը: