Ինչպե՞ս են կերակրում Ծաղկաձորում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածներին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ինչպես արդեն Պարզ է, Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը․․․ Դա օդանավով Իրանից ՀՀ ժամանած Հայաստանի 29-ամյա քաղաքացի է․․․․ Նրա կնոջ մոտ դեռ վիրուսը չի հայտնաբերվել, գուցե դա կարող է կախված լինել ինկուբացիոն էտապից․․․

«Նա ինքն էր դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու ընթացքում ջերմություն ունեցել էր, այժմ նաև ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները պարզ են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։»- գրել էր վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» ում մեկուսացված քաղաքացիների կեցության պայմանները։
«Կորոնավիրուսի հետևանքով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը:

Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում ուրիշ մարդիկ չկան։

Ամենակարեւորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ»։

Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *