ՇՏԱՊ. Չինաստանից օրերս վերադարձած ՀՀ քաղաքին կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին. Խնդրում ենք ՏԱՐԱԾԵԼ

Տիգրան Մուրադյանը, որը վերջերս է վերադարձել Չինաստանից, կոչով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Բարև Ձեզ պարոն վարչապետ: Ես ՀՀ քաղաքացի եմ, անունս Տիգրան Սուրենի Մուրադյան, վերջին երեք ու կես տարիների ընթացքում ապրում ու աշխատում եմ Չինաստանում` Այս պահին Շանհայ քաղաքում:

Վերադարձել եմ ՀՀ 8 օր առաջ, Փետրվարի 20-ին` 25 օր Շանհայում մնալուց այնուհետև: Օդանավակայանում ինքս մոտեցել եմ բժիշկներին, տվել տվյալներս, խնդրել, որ ինձ տեղափոխեն հիվանդանոց` որովհետև ամեն դեպքում օդանավով էի եկել, ու այնտեղ կոնտակտ էի ունեցել օդանավում գտնվող ուղևորների հետ:

Օդանավակայանում ինձ ասացին, որ իմաստ չկա ինձ հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու, որովհետև ոչ մի ախտանշան օդանավակայանում գտնվող իրենց սարքը ցույց չէր տալիս, ու ինձ ուղարկեցին տուն:

Ինձ այս 8 օրվա մեջ զանգահարել են ընդամենը 4 անգամ` հարցնելով ընդամենը`տաքություն ունեմ, թե չէ` չնայած որ բժշկուհին ինձ ասաց, որ ինձ մոտ կարող է ընդանրապես ախտանշան չլինել, սակայն ես վիրուսակիր լինեմ` հետևաբար կորոնավիրուսը այդքան վտանգավոր հիվանդություն է ( չնայած նրան, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե կորոնա վիրուսը վտանգավոր հիվանդություն չէ):

Երբ ինձ զանգահարեցին արդեն երրորդ անգամ ( այս անգամ Շենգավիթի պոլիկլինիկայից) ու հարցրեցին առողջությանս որպիսության մասին, ես խնդրեցի, որ ինձ տանեն թեստավորման, որովհետև գիտեմ, որ ՀՀ-ն 200 թեստի ապարատներ է ստացել Ռուսաստանից:

Բժշկուհին շատ կոպիտ կերպով ինձ ասաց, թե ես կարող էի պահանջել, որ թեստ անցնեի, երբ պառկած էի Նորքի հիվանդանոցում: Այս խոսքերը ինձ անակնկալի բերեցին:

Ես ասացի բժշկուհուն, որ ես ոչ մի օր չեմ անցկացրել Նորքի հիվանդանոցում, ինչին ի պատասխան բժշկուհին ասաց, որ իրեն թուղթ են փոխանցել, ուր նշված է, որ ես պառկած եմ եղել Նորքի հիվանդանոցում:

Այսինքն ստացվում է, որ ես հավանաբար ի սկզբանե պետք է տեղափոխվեի Նորքի հիվանդանոց, բայց առողջապահության նախարարությունը չի հետևել իր այդ պարտականությանը ինձ ուղղակի գրանցել էն փաստաթղթերում, բայց ոչ մի բուժօգնություն ցույց չեն տվել:

Ես գրում եմ Ձեզ այս նամակը, քանի որ ակնհայտ կոռւպցիոն գործընթացի վտանգ եմ զգում, ու խնդրում ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա: Հիշեցնեմ նույնպետ, որ այնպիսի երկրներ, ինպիսին են օրինակ Ռուսաստանը ու Ուկրաինան իրենց բոլոր քաղաքացիներին պահում են 14 օրյա կարանտինի մեջ` ապահովելով սննդով ու անհրաժեշտ ուրիշ պայմաններով:

Շատ Ասիական երկրներ շատ մեծ միջոցներ են տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի դեմ, բայց, գալով ՀՀ` ես հասկացա, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մատնված է պարապուրդի, ցուցաբերում է բացահայտ անտարբերություն այս պահին աշխարհի բոլոր երկրների համար` համար մեկ մարտահրավեր հանդիսացող կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ես ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ անլուրջ վերաբերմունք է ցույց տալիս կորոնա վիրուսի պայքարի նկատմամբ, անում ոչ խելամիտ հայտարարություններ, ու անուշադրություն մատնելով ՀՀ ժամանած բոլոր Չինաստանից ժամանած հայերին` պոտենցիալ վտանգ է առաջացնում ՀՀ քաղաքացիների անվտանգությանը:

Շատ շնորհակալ կլինեի, եթե արձագանքեիք իմ այս ահազանգին, կամ ձեռնամուխ լինեիք այս լուրջ խնդրին լուծումներ տալու ուղղությամբ: Մաղթում եմ Ձեզ բարի օր:

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԴ ՏԱՐԱԾԵՔ ԷԼԻ ԱՅՍ ԳՐԱՌՈՒՄԸ, ՈՐ ՀԱՍՆԻ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ», – գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *