Նախօրեին պաշտպանության նախարարության հյուրն է եղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է դեսպանին ու քննարկել երկկողմ գործակցության, նաեւ ռեգիոնալ անվտանգային թեմաներին, Սիրիայի իրավիճակին առնչվող խնդիրներ:
Իդլիբում ռազմական բախման մեջ են Թուրքիան եւ Ռուսաստանը: Այդ իրողության՝ Հայաստանին առնչվելիության հնարավորությունների եւ ազդեցության վերաբերյալ խոսելու առիթ եղել է եւ դեռ կլինի:
Այդ իմաստով ամենեւին անսպասելի չէ, որ Ռուսաստանի դեսպանը Երեւանում քննարկելու խննդիրներ ունի:
Ողջ հարցն այն է, թե ինչպիսի շեշտադրումներով եւ հատկապես ինչ ուղղությամբ: Մի կողմից՝ ռուս-թուրքական հարաբերության առումով Հայաստանը մշտապես եղել է «հարմար մանրադրամ», այդ թվում ողբերգական հետեւանքով:
Մյուս կողմից, ներկայում համաշխարհային իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ինքն է գտնվում Թուրքիայի «մանրադրամի» վերածվելու իրողությունից շատ քիչ հեռավորության վրա: Նաեւ թերեւս դա է պատճառը, որ Մոսկվան փորձում է ատամ ցույց տալ Իդլիբում:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝