Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Թիֆլիսում է․ այնտեղ հանդիպում է ունեցել թիֆլիսահայերի հետ, բուռն ծափողջյուններ, քննարկով մի շարք հարցեր ու բազում շնորհակալական խոսքեր․
-Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը, ես առանձնահատուկ ջերմ ողջույններ եմ հղում Ջավախքի մեր հայրենակիցներին։ Ներողություն եմ խնդրում, որ այս անգամ չկարողացա այցելել Ջավախք, նախորդ անգամ անմոռանալի այց եմ ունեցել այնտեղ։
Այդ տպավորությունները երբեք չեն մարի, և նույնիսկ հիշում եք, որ մի շնիկ նվեր ստացա,- նշում է վարչապետը։
Դահլիճում էր նաև շուն նվիրող տղան, Փաշինյանը նրան ասաց, որ շան անունը Արջուկ են դրել ու Արջուկը հիմա կառավարական տան տերն ու տիրակալն է ու ամեն ինչ նրա հասկողության ներքո է։
Թիֆլիսահայերի կողմից հնչեցվեց․
-Մեծարգո՛ պարոն վարչապետ, ճիշտն ասած ես հարց չունեմ, քանի որ մեր հարցերին դուք պատասխանել եք դեռևս երկու տարի առաջ։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեր ազգը վերջապես տեսավ վարչապետ․․․
Մանրամասները դիտեք տեսանյութում՝