Արմեն Չիբուխչյանը ծնվել է 1979թ. հուլիսի քսանմեկին, Երևանում: 1995թ. ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ տասներկու միջնակարգ դպրոցը, 2001թ.` Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
2011-13թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում: 2004թ. մի քանի ամիս եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի թղթակից:
Հեռուստամեկնաբան Արմեն Չիբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարցել է Գագիկ Ծառուկյանի` այսօրվա ԱԺ ճեպազրույցին:
Ծառուկյանն ասում ա,- կորոնավիրուսի «կարանտյա» կա , բան կա , հո տենց չի: Հետո էլ ասում ա,- էդ էլ հո տնտեսություն չի, որ չեն հասկանում:
Փաստորեն, նոր Հայաստանում շարունակվում է հին Հայաստանի հանցավոր դեբիլիզմը, երբ խորը տխմարը խոսում էր գրագիտությունից, միջակությունը` պրոֆեսիոնալիզմից, մինչև վերջին բջիջը կոռուպցիայի մեջ թաղվածը` կոռուպցիայի դեմ պայքարից, խարդախը` արդարությունից, անբարոյականը ` բարոյականությունից, ստորը` լավագույն արժեքներից, քանի որ շարունակում են իրենց անպատժելի զգալ: Լրիվ «կարանտյայի» մեջ ենք: