Աղոթք հերոս զինվորների պաշտպանության համար. Աստված պահապան մեր տղաներին

Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին: Հավետ կեցցեն մեր արի զինվորները, փառք ու պատիվ հայոց բանակին:

Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից անսասան ու անպարտելի պահիր Քո ժողովրդին ու հայոց աշխարհը: Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ ու Քո ծառաների զորացուցիչ, խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկրին և զորացրու թշնամիների դեմ պատերազմում ի փառս Քո Սուրբ անվան:

ՏԵ՛Ր ԻՄ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի պաշտպանության նպատակով: Նրանք վրեժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի, պապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները ու անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը հայրենիքի սահմանների հանդեպ…

Ով, ամենակարող, ամենաբարեգութ Տեր, ամեն օր լսում ես նրանց մայրերի աղոթքը, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով հավատ ու սեր փոխանցում իրենց զավակներին.. Ողորմիր նրանց…

Քեզ է վստահված նրանց կյանքն ու ճակատագիրը: Ուժ տուր նրանց, անհնարինը դարձրու հնարավոր, որ հայ զինվորը կարողանա իրականացնել իր երկրի տերը լինելու իրողությունը:

Փառք Քեզ ամենազոր, ամենակարող և ամենաբարեգութ Տեր հավիտյանս հավիտենից

ԱՄԵՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *