Սիրված, հաջողակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը այսօր իր երկրպագուներին ուրախացնելու առիթ է տվել: Առիթը նրա հայր դառնալու հանգամանքն է:
Այսօր՝ մարտի չորսին, լույս աշխարհ է եկել Մխիթարյանի առաջներկը: Հայտնի է, որ նորածինը տղա է, և Մխիթարյանը նրան անվանել է իր սիրելի հոր՝ կրկին սիրված ֆուտբոլիստ, վաղամեռիկ Համլետ Մխիթարյանի անունով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը նախորդ տարվա ամռանն ամուսնացավ Բեթիի հետ, ում հետ ընկերություն էր անում մինչ ամուսնանալը:
Սիրելի ֆուտբոլիստի անձնական և մասնագիտական ողջ նորություններին ուշի ուշով հետևող երկրպագուների աչքից դեռ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին չէր վրիպել այն փաստը, որ ֆուտբոլիստի կինը հղի է: Նրանք նման ենթադրությունների էին հանգել ֆուտբոլիստի հրապարակած նկարների և տեսանյութերի հիման վրա:
Սիրելի ֆուտբոլիստին երկրպագուներն արդեն սկսել են ջերմորեն շնորհավորել հայր դառնալու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին: