Ռուսական հաղորդման ժամանակ երեքամյա հայուհու պարը հիթ է դարձել:
Համացանցում հարյուր հազարավոր դիտումների արժանացած տեսանյութի հերոսն ընդամենը 3.5 տարեկան է։ 2014 թվականին, երբ Վիկա Ահարոնյանն ընդամենը 3.5 տարեկան էր, պարել է հարազատներից մեկի հարսանիքի ժամանակ։ Այս մասին «Видели видео?» հաղորդման եթերում պատմել է աղջկա հայրը։
Արդեն մեծացած Վիկան շարունակում է իր պարային կարիերան և արդեն պրոֆեսիոնալ մանկավարժների մոտ է զարգացնում կարողությունները։ Ստուդիայում գտնվողներին շատերին հետաքրքրել է, թե ինչու է փոքրիկ աղջիկը թղթադրամներով պարում։
Վիկայի հայրը պատմել է հայկական ավանդույթի վերաբերյալ, երբ հարսանիքների ընթացքում «պարգևատրում են» հարսնացուին և լավ պարողներին։
Երեք տարեկան Վիկայի պարը համացանցի հիթ է դարձել։
Մեր հայրենակիցները արտերկրում հաճախ են ունենում մեծ ու բազմաթիվ նվաճումներ։ Բոլորին մաղթում ենք նորանոր հաջողություններ, իսկ այս հայուհու տաղանդը անսպառ թող լինի։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝