Ազգային անվտանգության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը թվայնացնում է իր արխիվը արդեն տարիներ, որ ապահովի փաստաթղթերի պահպանության այսպես ասած երաշխավորված հնարավորությունը:
Միաժամանակ նա հայտարարել է, որ ԱԱԾ-ն չունի Մարտի մեկին առնչվող փաստաթղթերի վերականգնման հարց:
ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի այդ հայտարարությունը հնչում է ոչ միարժեք: Մարտի մեկի փաստաթղթերի վերականգնման խնդիր ԱԱԾ-ն չունի, քանի որ ամբողջ փաստաթղթերը, որ առնչվում են այդ գործին՝ պահպանված են անվտա՞նգ, թե՞ քանի որ չունի խնդիր հնարավոր չպահպանված փաստաթղթերի վերականգնման կարիքի առումով:
Իրավիճակն ուշագրավ է 2 առումով:
Երբ, օրինակ, դեռեւս 2018 թվականի վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հեղափոխության ժամանակ ԱԱԾ-ում որոշ փաստաթղթերի ոչնչացման վերաբերյալ, մամուլում եղան ոչ պաշտոնական տեղեկություններ, թե ոչնչացված փաստաթղթերի շարքում են եղել նաեւ մարտիմեկյան իրողություններին առնչվող թղթեր:
Առավել մանրամասն դիտեք ստորև՝ տեսանյութում։