SARS-CoV-2 (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության), ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, 1-ին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ։
2020 թվականի հունվարի քսանին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ եղանակ դեռևս չի մշակվել։
Հունվարի քսաներկուսից Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ողջ հասարակական տրանսպորտը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են տասնչորս քաղաքների մուտքն ու ելքը։
Թեհրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակմամբ ցավալի 1-ին դեպքը:
Այս մասին հաղորդում է «Արևելք»-ի Թեհրանի աղբյուրը:
Աղբյուրի համաձայն՝ ցավալի դեպքը կատարվել է հայազգի Էլսիկ Մասիհնի հետ: 85 տարեկան հայ կինը մեկ շաբաթ առաջ էր հոսպիտալացվել: Հիշեցնենք, որ մարտի հինգին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, կյանքից հեռացման դեպքերը 107-ն են: