ԱՐՏԱԿԱՐԳ. Կորոնավիրուսով վարակված 1 տարեկան երեխայի վիճակը ծանր է
mamul.am-ը գրել է.
Իտալիայում Հովհաննես 18-րդ պապի անվան հիվանդանոցում բժիշկները պայքարում են 1 տարեկան աղջնակի կյանքի համար…
Երեխան վարակվել է կորոնավիրուսով, նրա վիճակն այժմ ծանր է. Բժիշկները սա համարել են բացառիկ դեպք, քանի որ տարածված կարծիք կա, որ կորոնավիրուսը շրջանցում է երեխաներին, իսկ վարակվելու դեպքում էլ երեխաներն այն շատ թեթև են տանում…
Մինչ այս պահը երեխաների շրջանում կորոնավիրուսով մահացությունը հավասար է զրոյի…
Տեղեկացնենք, որ Չինաստանում կորոնավիրուսից կյանքից հեռացել է 2981 մարդ, 49 856 մարդ առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից․․․
Այս մասին տեղեկացրել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն․․․
Այսպիսով, մեկ օրվա ընթացքում առողջացածների թիվը ավելի քան 20 անգամ գերազանցել է կյանքից հեռացման դեպքերին․․․․
Եվ հույս ունենք, որ փոքրիկ աղջնակը նույնպես կբուժվի, քանի որ նրա կյանքը դեռ նոր է սկսվել։