Դերասան Սոս Ջանիբեկյանը բավական սիրված է հանրության կողմից։ Նրա մարմնավորած կերպարները, լինեն դրանք թատրոնում, թե ֆիլմում միշտ վառ են տպավորվում հանդիսատեսի ու հեռուստադիտողների հիշողության մեջ։
Հատկանշական է, որ դերասանը չի սիրում շատ խոսել իր անձնական կյանքի մասին։
Եվ չնայած սոցցանցերում նա բավական ակտիվ հրապարակումներ է կատարում քաղաքական անցուդարձի ու իրադարձությունների մասին, այդ հարթակներում անձնական կյանքից շատ հազվադեպ ու բացառիկ կադրեր ու լուսանկարների ականատես են դառնում նրա սոցցանցերի հետևորդներն ու երկրպագուները։
Բայց և այնպես նման հրապարակումներ պատահում են։
Ջանիբեկյանը դստեր ծնունդից հետո բացառիկ անգամներ է հրապարակել նրա լուսանկարները։ Բացառիկ անգամներից 1-ն էլ այսօր է։
Պետք է նշել, որ ի տարբերություն Սոսի, նրա կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը ժամանակ առ ժամանակ կիսվում է ջերմ ընտանեկան լուսանկարով։
Մադոննայի հրապարակումներից երևում է, որ նա փոքրիկ դստերն էլ է իր պես նորաձև ու թիթիզ պահում։