ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Մարտի 8-ի դաժան ծախսերի մասին տղամարդկանց բողոքը ․ Գրիգ — «Մարտի 8 ա»

Հումորիստ Գրիգի երկրպագուների համար գաղտնիք չէ, թե իր «սթենդ ափ»-երում նա որքան մեծ տեղ է հատկացնում կանանց ու աղջիկներին։ Հումորիստը չի շրջանցել Մարտի ութի տոնը, որի վերաբերյալ այս անգամ ոչ թե խոսելու է, այլ երգելու։

Նախորդ տարեվերջին 1-ին անգամ երգով ու տեսահոլովակով հետևորդներին ներկայանալուց հետո նա որոշել է տոնական տրամադրությամբ ևս մի տեսահոլովակ նկարահանել։

«Մարտի 8» երգը ստեղծվել է ընդամենը մի քանի օրում, Գրիգն այն իրականացնրել է «Տոն ա արա»-ի նույն թիմի հետ։ «Ayy Macarena հայտնի երգի Tyga-ի տարբերակն ենք վերցրել։

Տեսահոլովակի ռեժիսորը Վահան Եփրեմյանն է, օպերատորը՝ Աբրահամ Մեղրիկյանը, բառերը գրել ենք ես, Վանը ու Արմեն Սարգսյանը, խորիոգրաֆը Սոնան է։

Այն, որ Սոնան չի ներկայանում իմ տեսահոլովակներում, պատահական դարձավ ավանդույթ, սակայն, հուսով եմ, շուտով այդ ավանդույթը կխախտենք»,- նշեց հումորիստը։

Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *