Նոր պայթյուն հայեր․ Նաղդալյանի ջախջախիչ պատասխանը Զախարովային․ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ

Հրապարակ թերթը հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին. «ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ով բավականաչափ ակտիվ է սոցցանցերում, արձագանքել էր Արթուր Դանիելյանի հարցադրմանը ու Ձեզ էլ «թեգ» էր արել, բայց Դուք չէիք արձագանքել»: Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Իմ գործելաոճն ուրիշ կերպ է. ես օգտատերերի հարցերը, կարծիքները չեմ մեկնաբանում: Ես չեմ մեկնաբանելու իմ գործընկերոջը` սոցցանցում, դա իր անձնական տիրույթն է»:

Խոսքը Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ է, որի համաձայն՝ հայ հանրությունը այդ հանդիպմանը տեղեկացվել է թուրքական ԶԼՄ-ներից, ու արդյոք ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ է եղել դրանից: Այս թեմայով քննարկման հրավերին Մարիա Զախարովան արձագանքել էր՝ եթե հարց ունեք, կանչեք Աննա Նաղդալյանի հոգին:

Հազվադեպ է առիթ լինում գովասանքի խոսք ասել պաշտոնյաների հասցեին, ու այս դեպքում Աննա Նաղդալյանի պատասխանը հենց այդ առիթն է: Հանգիստ, արժանապատիվ պատասխան, որի քաղաքական «բեքգրաունդը» առավել քան իմաստալից է շատ առումներով:

Թուրքիայի ԱԳ նախարարները տարիներ շարունակ պարբերաբար հանդիպում են Մինսկի խմբի համանախագահներին և ասում սույն բաները, ինչ ասել է Չավուշօղլուն: Այս անգամ միջազգային ֆոնն, անշուշտ, առավել լարված է, մասնավորապես ռուս-թուրքական սիրիական առճակատման պայմաններում, որի հանգուցալուծումը չի լինելու Ռուսաստանի օգտին:

Ընդ որում, եթե համարենք, որ Անկարայի այդ հանդիպումն առանձնահատուկ է ու վտանգ է ներկայացնում Արցախի խնդրի համատեքստում, ուրեմն դա ՀՀ ԱԳՆ տեղյակության կամ անտեղյակության խնդիր չէ, այլ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետեւանքը:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *