Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է մետրոյում տեղի ունեցած սկանդալային միջադեպը

Այսօր՝ ընտրական քարոզարշավի ընթացքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրական բուկլետներ էր բաժանում, մետրոյում մի աղջիկ այն պատռեց և գցեց Փաշինյանի վրա։

Աղջկա արարքը լայն քննարկման թեմա է դարձել համացանցում։ Մարդկանց մեծամասնությունը քննադատում է աղջկան՝ այն համարելով ոչ ադեկվատ պահվածք։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս ամենի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, քանի որ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում:

Նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, քանի որ ապրում է և ապրելու է Ազատ և Երջանիկ Հայաստանում։

Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։

Դուխով ժողովուրդ ջան, դուխով»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *