Երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր պատմել է իր ու սպարապետ Վազգեն Սարգսյանի մեջ եղած սիրային կապի մասին։
Նա պատմել է, որ կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել…
Լիլիթի խոսքով՝ իրենք պատրաստվում էին ամուսնանալ: Երգչուհին նույնպես ասել է, որ Վազգեն Սարգսյանի մայրը դեմ էր իրենց կապին, որովհետև մայրն ուրիշ աղջկա էր ուզում տեսնել որդու կողքին…
Լիլիթ Կարապետյանի պատմությանն անդրադարձել են Վազգեն Սարգսյանի հարազատները։ Մասնավորապես նրա եղբոր աղջիկը՝ Նոնա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուրեմն հարգելով բոլորի իրավունքները, զգացմունքները ու սերը՝ ուզում եմ ասեմ, որ պահեք ձեր երազանքները ձեր ներսում… երազելը վատ բան չի….ինչ վերաբերում է Վազգենին, Վազգենի սիրած կինը երբեք չէր կարող ինքնառեկլամով զբաղվել՝ Վազգենի անվան օգնությամբ։
Էդ տեսակի կնոջ Վազգենը երբեք չէր սիրի։ Էլ չեմ խոսում, որ էդ հեքիաթները Վազգենի կյանքից հեռանալուց Այնուհետև շաբաթական 10 անգամ լսել ենք, և բոլորը երազանքների ժանրից էր…
Իսկ տատիկս, եթե Վազգենը մի աղջկա սիրեր և այդ աղջիկը 2 գլուխ, 10 ոտք ոս 4 ականջ ունենար, տատիկս պարելով, երջանկությամբ կընդուներ և զուտ ուրախ կլիներ։ Եվ վերջում ամոթ է ԱՄՈԹ հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք Վազգենի անունը տալով»։
Պատմությանն անդրադարձել է նույնպես Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։ Նա մասնավորապես գրել է․
«Կարդացի երգչուհի Լիլիթ Կարապետյանի հարցազրույցը Վազգեն Սարգսյանի ու իր «սիրո» պատմության մասին:
Ամենայն հարգանքով երգչուհու զգացմունքների հանդեպ, սակայն հիշեցի իմ և Վազգենի վերջին հանդիպումը.
-Հըն նխշուն, ո՞նցն ա….
-Չէ, շատ «ճանապարհ» ունի անցած…
Վազգենը իրեն բնորոշ ծիծաղով ծիծաղեց, գրկեց գլուխս ու ասաց.
-Փաստորեն դու այսքան մեծացել ես.
Հետևությունները Ձեզ եմ թողնում։