Դավիթի այս նյութը Ցնցել է ողջ Հայությանը…ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մետրոյում ընդդիմադիր աղջիկն «Այո» ասաց հեղափոխությանը․ «Պրվետ Ռոբ»-ն ու առանց կեղծիք Հայաստանը

Այսօր մայրաքաղաքի մետրոյում ականատեսը եղանք ըստ էության դարակազմիկ մի երևույթի։ Երբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում, «Այո»–ի բուկլետներ էր բաժանում ուղևորներից մի աղջիկ, այն ճղեց ու նետեց դեպի երկրի ղեկավարը։ Փաշինյանն արձագանքելով տեղի ունեցածին մասնավորապես ասաց. «Նորմալ է, մենք հարգում ենք ձեր կարծիքը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»։

Բնական է, որ ՀՀ լեգիտիմ իշխանությունների դեմ պայքարող «սև զանգվածը» ջանք և եռանդ չի խնայում աղջկան հերոսացնելու համար։ Սա նույնպես նորմալ է։ Թող մեր որոշ հայենակիցներն էլ ոգևորվեն, թող սիրտները հովանա։ ՀՀ գիտակից քաղաքացին դրանից նեղսրտելու իրավունք չունի։ Աղջկա պահվածքն ինչ խոսք տգեղ էր ու ոչ կոռեկտ։ Սակայն իրականում, բուկլետը շպրտելով Նիկոլ Փաշինյանի վրա ընդդիմադիր հայացքներ ունեցող աղջիկն «Այո» ասաց հեղափոխությանը։

Ավելի ցայտուն գնահատական թվաշյա հեղափոխությունից անց մեր երկրում հաստատված ազատ Ու ժողովրդավար իրողությանը դժվար է գտնել։

Տարիներ առաջ ՀՀ ղեկավարին բարև տալու համար Պողոս Պողոսյանը դաժանաբար կյանքից հեռացավ «Առագաստ» սրճարանի զուգարանում։ Այսօր Երևանի փողոցներում, մետրոյի վագոներում կարելի է հանդիպել պետության առաջնորդին, զրուցել Ու գրկախառնվել նրա հետ, նաև բուկլետ շպրտել նրա վրա։

Շատերը սոցիալական ցանցերում վիրավորում են ընդդիմադիր աղջկան, նաև հայհոյանքներ հնչեցնում նրա հասցեին։ Ինչո՞ւ։ Նախընտրական փուլում նա հիանալի նվեր մատուցեց «Այո»-ին։ ևս մեկ անգամ համոզվեցինք, թե ովքեր են դեմ ժողովրդավարությանն և ազատությանը։

Ովքեր են ծափահարում տգեղ Ու գռեհիկ դրսևորումներին։ Կատարվածի շուրջ իր արձագանքով ՀՀ վարչապետը ճիշտ լինելուց բացի կրկին ապացուցեց, որ սիրո ու հանդուժողականությունը մեր երկրում անպարտելի է։

Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *