Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՁԿԱՆ ՓՈՒՇԸ՝ էԴՄՈՆ մԱՐՈՒՔՅԱՆ
(կամ՝ նամակ էդմոն մարուքյանին)
Կարճ կգրեմ, էդմոն, որ հանկարծ չմտածես, թե քո անունը տալով ուզում եմ կայանալ, ինչպես այն հրաշալի ջահելների մասին ես ասում, թե՝ անունս տալիս են, որ կայանան: Ողբամ քեզ:
Դու այն ձկան փուշն ես, էդմոն մարուքյան, որ խրվում է մարդու բերանի քիմքին, և դրան հանելն այնքան էլ դյուրին չի: սակայն կհանվի. մարդու բերանում հո չի՞ մնալու մի բան, որ ավելորդ է Ու անընդհատ խանգարում է: Դու այդ ավելորդն և խանգարողն ես, էդմոն:
Ես այն թղթակիցներին ինչ ասեմ, որ քո այդ ախմախ արտահայտությունը լսեցին, ձայնագրեցին և տարածեցին, ու ոչ մեկի մտքով չանցավ քեզ հարցնել, թե Հայրենիքի համար այդ ի՞նչ զոհողությունների ես գնացել, որ քո անվամբ ջահելները կայանալ են ուզում: Ծիծաղելի է, ուղղակի ծիծաղելի:
Թղթակիցները չհարցրին այն, ինչ ժամանակին քո հասցեին շատ բնորոշ ասել էր Գագիկ Ծառուկյանը. «Այ ես քո ցավը տանեմ, հլա մի հատ ասա, թե դու ի՞նչ ես արել մեր երկրի համար»:
Մինչ այժմ այդ հարցը կախված է, և դու դրա պատասխանը չունես, էդմոն մարուքյան: Դու պատասխան չունես նույնպես, թե ու՞ր էիր կորել, երբ Նիկոլ Փաշինյանը և էն վառվռուն երիտասարդները սեռժին սիկտիր էին անում խաբեությամբ բռնազավթած իշխանությունից: Դու կորել էիր նույնպես այն ժամանակ, երբ սեռժը, Նիկոլի հետ բաց բանակցությունում մարտի 1-ը վկայեց և ժամեր անց ձերբակալեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:
Դու վախից այդ ու՞ր էիր սսկվել, էդմոն: Իսկ այն ջահելները հաջորդ օրն ավելի համախումբ եկան և պահանջեցին ձերբակալվածների ազատությունը: Դու այդ ժամանակ էլի չկայիր: Ու երբ հենց ա՛յդ ջահելների հեղափոխության արդյունքում տասնյակից ավել քո թիմով մտար Ազգային ժողով, շատ արագ մոռացար, թե քո հենարանն ի՞նչն էր կամ ովքե՞ր էին: Դու էլի, դժբախտաբար, շատ բան մոռացար:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.