Antifake.am-ը գրում է.
Երեկ՝ մարտի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենում անցկացնում էր «Այո»-ի քարոզարշավ: Քարոզարշավի պրոցեսը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով:
Երեկ համացանցում մեծ արագությամբ տարածվեց մի տեսանյութ, որում պարզ երևում էր, թե ինչպես է երիտասարդ աղջիկը մաս-մաս անում Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված բուկլերտը՝ «Հպարտ քաղաքացու անձնագիրը», իսկ հետո այն շպրտում Նիկոլ Փաշինյանի վրա:
Իրականում երիտասարդ աղջիկը միակը չէ, ով չի ուզեցել վերցնել Փաշինյանի տված բուկլետը:
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի առաջին րոպեներին Նիկոլ Փաշինյանը դստրերի՝ Մարիամի և Շուշանի հետ մոտենում են նստարանին նստած մի աղջկա: Շուշանը զամբյուղից ծաղիկ է հանում և տալիս երիտասարդ աղջկան: Աղջիկը, սակայն, հրաժարվում է վերցնել ծաղիկը:
Նիկոլ Փաշինյանը դա տեսնելով առաջարկում է վերցնել «Հպարտ քաղաքացու անձնագիր» բուկլետը, ինչն աղջիկը ևս հրաժարավում է վերցնել և վեր կենալով նստարանից հեռանում է:
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.